211652_close_icon
views-count3091 դիտում article-date 13:07 21-01-2021

ՆԱՍԱ-ն կկրճատի ՌԴ-ում իր աշխատակիցների թիվը

ՆԱՍԱ-ն (ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) քննարկում է Ռուսաստանում իր աշխատակիցների կրճատման հարցը, հայտնում են[url=https://ria.ru/20210121/nasa-1593937568.html] ria.ru[/url] լրատվական գործակալության աղբյուրները: Տիեզերագնացների ուսումնական կենտրոնում, թռիչքների վերահսկման կենտրոնում և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտում գործող ներկայացուցչություններում ռուսական սպասարկող անձնակազմի հետ աշխատում է շուրջ 90 մարդ: Կրճատումների մեծ մասը սպասվում է Տիեզերագնացների ուսումնական կենտրոնում, ինչը պայմանավորված է ռուսական «Սոյուզ» տիեզերանավերով ամերիկացի տիեզերագնացների կանոնավոր թռիչքների դադարեցմամբ և, համապատասխանաբար, նրանց համապատասխան ուսուցում անցնելու անհրաժեշտության վերացմամբ»: Աղբյուրը պնդում է, որ ՆԱՍԱ-ն կհրաժարվի նաև տիեզերագնացների համար տնակներ վարձելուց և կկրճատի սպասարկող անձնակազմը, սակայն գրասենյակն ամբողջությամբ չի փակվի: Մոսկվայում ՆԱՍԱ-ի շտաբի գրեթե բոլոր աշխատակիցները կարող են աշխատանքից հեռացվել: Գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի հետ աշխատանքի ձևաչափը կփոխվի: Ղեկավարության ներկայացուցիչները կմեկնեն հանդիպումների, սակայն այնտեղ մշտական ներկայություն չեն ունենա: «ria.ru»-ի աղբյուրները նշում են, որ կրճատումները չեն ազդի թռիչքների վերահսկման կենտրոնի աշխատակազմի վրա, Ջոնսոնի տիեզերական կենտրոնի գրասենյակը (ՆԱՍԱ-ի բաժին) կշարունակի աշխատել: Իր հերթին, «Ռոսկոսմոս»-ը գործակալությանը հայտնել է, որ ՆԱՍԱ-ի առաքելությունների կրճատման վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ չի ստացել:

Նմանատիպ նյութեր