211652_close_icon
views-count1037 դիտում article-date 12:34 21-01-2021

Արցախում երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները

Երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունը։ «2020թ.-ի պատերազմական գործողություններով եւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործունեության կասեցմամբ պայմանավորված՝ երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները։ Մասնավորապես, եթե անձի հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը սահմանված էր 2020 թվականի ապրիլի 15-ից մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, ապա նրա հաշմանդամության վերափորձաքնության ժամկետ է համարվում 2021 թվականի ապրիլի 15-ը։ Նշված անձանց կենսաթոշակները եւ դրամական այլ հատուցումները կշարունակվեն վճարվել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ մինչեւ 2020 թվականի ապրիլի 15-ը տված վարչական ակտում նշված հաշմանդամության խմբի («հաշմանդամ երեխա» կարգավիճակի) համար հաշվարկված չափերով»,- ասվում է հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Երկարաձգվել են որոշակի ժամկետով հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության վերափորձաքննության ժամկետները 2020թ.-ի...

Опубликовано ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն Среда, 20 января 2021 г.

Նմանատիպ նյութեր