211652_close_icon
views-count1378 դիտում article-date 11:54 21-01-2021

Իրանը չի բացառել լրացուցիչ պատժամիջոցների կիրառումն ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ

Թեհրանը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին[url=https://ria.ru/20210121/iran-1593950248.html] ria.ru[/url] գործակալությանը տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Մոհսեն Բահարվանդը: Հունվարի 19-ին, այսինքն՝ նախագահի լիազորությունը վայր դնելուց մեկ օր առաջ, Իրանը արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ընդգրկել էր «սև ցուցակում»: Պատժամիջոցներ են սահմանվել նրա վարչակազմի պաշտոնյաների ՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Պենտագոնի ղեկավարներ Մարկ Էսպերի և Քրիստոֆեր Միլլերի, ԿՀՎ տնօրեն Ջինա Հասպելի և այլոց նկատմամբ: «Այս ցուցակը, և, հավանաբար, ուրիշներ էլ կլինեն, պատրաստվել է օրենքի համաձայն՝ այն անձանց նկատմամբ, որոնք Իրանի դեմ թշնամական գործողություններ են իրականացնում»,-ասել է դիվանագետը: Բահարվանդի խոսքերով՝ Իրանի քաղաքացիներից և դիվանագետներից ոչ ոք իրավունք չունի կապ հաստատել Թրամփի վարչակազմի անդամների հետ, դա վերաբերում է նաև տնտեսական կապերին: Նա նաև ավելացրել է, որ ոմանք ցուցակում ընդգրկվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատճառով: Թեհրանը ամեն ինչ կանի, որպեսզի Ինտերպոլը նրանց կալանավորի և հանձնի Իրանին, եթե նրանք փաստաբաններ չվարձեն իրենց պաշտպանության համար: Թրամփի և ԱՄՆ պաշտոնատար անձանց նկատմամբ Իրանի պատժամիջոցները սահմանվել են «տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներին, ԱՄՆ արկածախնդրական և ահաբեկչական գործողություններին հակազդելու մասին» օրենքի շրջանակներում: Իրանի արտաքին գործերի նախարարությունը նրանց մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման, ահաբեկչությանը սատարելու, ինչպես նաև Իրանի ու Իրանի քաղաքացիների դեմ անմարդկային ու ահաբեկչական գործողությունների համար:

Նմանատիպ նյութեր