211652_close_icon
views-count1088 դիտում article-date 12:41 21-01-2021

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր