Էլիզաբեթ 2-րդը Բայդենի երդմնակալությունից առաջ նրան անձնական նամակ է ուղարկել
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն անձնական նամակ է ուղարկել Ջո Բայդենին, որը հունվարի 20-ից պաշտոնապես ԱՄՆ 46-րդ նախագահն է: Այս մասին հայտնում է[url=https://people.com/royals/queen-elizabeth-sent-private-note-to-joe-biden-ahead-of-inauguration/?fbclid=IwAR1FMVNT2PSw__vQO1J-DmmVy85rGQKRQQ1s6CAyjINcnjKXgGoGdNW-01Q] people.com[/url]-ը՝ վկայակոչելով Բուկինգհեմյան պալատի հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ համապատասխան նամակն ուղարկվել է դեմոկրատ քաղաքական գործչի երդմնակալության արարողությունից առաջ:
Լրացուցիչ տեղեկություններ չեն տրամադրվում:
Նշենք՝ թագուհին Մեծ Բրիտանիայից միակը չէ, որը դիմել է Բայդենին: Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում ևս գրառում է կատարել այս առնչությամբ:
«Շնորհավորում եմ Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երդվելու կապակցությամբ, և Քամալա Հարիսին՝ իր պատմական երդմնակալության համար: Ամերիկայի ղեկավարությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար կարևոր հարցերի շուրջ՝ սկսած կլիմայի փոփոխությունից մինչև կորոնավիրուս, և ես ակնկալում եմ աշխատել նախագահ Բայդենի հետ»,- գրել է նա: