211652_close_icon
views-count718 դիտում article-date 11:11 21-01-2021

Փրկարարները որոնումները վերսկսել են Հադրութ, Դրախտիկ և Ջրական ուղղություններով

Մարտական գործողությունների վայրերում հունվարի 21-ին վերսկսվել են որոնողական աշխատանքներ: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1040914.html]«Արմենպրես»-[/url]ին տեղեկացրել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Երեկվա դադարից հետո այսօր որոնողական աշխատանքները վերսկսվել են Հադրութի, Դրախտիկի և Ջրականի (Ջաբրայիլ) ուղություններով: Ընդհանուր առմամբ՝ առայօսր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1247 զոված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,-հայտնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր