211652_close_icon
views-count1268 դիտում article-date 10:04 21-01-2021

Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների որոնողական աշխատանքներով զբաղվող կենտրոն է դիմել 2320 քաղաքացի․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12339848@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Նշվում է, որ անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։ Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում են համատեղ որոնողական խմբերին։ Ըստ հաղորդման՝ առայսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր