211652_close_icon
views-count1598 դիտում article-date 09:46 21-01-2021

Չինաստանը Թրամփի հեռանալուց հետո պատժամիջոցներ է սահմանել Փոմպեոյի նկատմամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների նկատմամբ: Ցուցակում է հայտնվել նաև պետքարտուղար Մայք Փոմպեոն: Հայտնում է[url=https://radiosputnik.ria.ru/20210120/kitay-1593919819.html] ria.ru[/url]-ն։ Նրան արգելվում է մուտք գործել Չինաստանի մայրցամաքային հատված, ինչպես նաև Հոնկոնգ և Մակաո: Ինչպես նաև նրանց և նրանց դուստր ձեռնարկություններին և հաստատություններին «արգելված է Չինաստանի հետ գործարարություն վարել»: Չինական գերատեսչության կայքի համաձայն՝ ՉԺՀ կառավարությունը պաշտպանում է երկրի ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև «անվտանգությունը և զարգացման շահերը»: Ընդհանուր առմամբ, Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ՉԺՀ-ի ինքնիշխանությունն իբր լրջորեն խախտած 28 անձանց նկատմամբ: Բացի Փոմպեոյից, ցուցակում են հայտնվել Սպիտակ տան առևտրիհարցերով խորհրդական Փիթեր Նավարոն և Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:

Նմանատիպ նյութեր