211652_close_icon
views-count1229 դիտում article-date 09:31 21-01-2021

Երևանն ու Մինսկը մտադիր են խորացնել համագործակցությունը

Երեկ՝ հունվարի 20-ին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ, փոխքաղաքապետը հույս է հայտնել, որ առաջիկայում երկկողմ նոր նախագծերի հնարավորություններ կստեղծվեն: Խոսելով Երևանի և Մինսկի միջև համագործակցության ընդլայնման մասին՝ կողմերն ընդգծել են փոխգործակցությունը նոր փաստաթղթով ավելի խորացնելու անհրաժեշտությունը: Կողմերը կարևորել են հայ-բելառուսական տնտեսական կապերի զարգացումը քաղաքային տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ՝ տրանսպորտի, կանաչապատման, կոմունալ տնտեսության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր