211652_close_icon
views-count5853 դիտում article-date 21:34 20-01-2021

Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ [b] Լարսի մասին[/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: [b]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։[/b]

Նմանատիպ նյութեր