211652_close_icon
views-count1023 դիտում article-date 20:44 20-01-2021

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր. Աշոտյան

Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ. 1. 2007 թվականից միջազգային հանրությունը Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկել է որպես հակամարտության լուծման 3 հիմնական սկզբունքներից մեկը: 2. 2008 թվականին այդ սկզբունքը պաշտոնապես ընդունել է նաև Ադրբեջանը (Մայնդորֆյան հռչակագիր): 3. 2009-2013 թթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները պաշտոնական եռակողմ հինգ հայտարարություններով վերահաստատել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես կարգավորման հիմնարարար սկզբունքներից մեկը: 4. Կարգավորման հիմնարարար սկզբունքների և տարրերի մեջ հստակ ամրագրված էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրակգործումն ունենալու էր միջազգային երաշխիք, պարտադաիր իրավական ուժ և որևէ կերպ սահմանափակված չէր լինելու: 5. Արցախի հարցը մշտապես դիտվել է առանձին հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների շարքում: Նախկինում Աբխազիան, Հարավային Օսյան, Մերձդնեստրը նախանձում էին Արցախին՝ նրա շուրջ ստեղծված բարենպաստ դիվանագիտական միջավայրի պատճառով: 6. Կազանում նախնական եռակողմ հռչակագիր ստորագերոլւ դեպքում Արցախը որպես կողմ մասնակցելու էր խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը: 7. 2016 թվականի ապրիլին Ադրբեջանին չհաջողվեց փոխել Արցախյան բանակցությունների շուրջ ռազմաքաղաքական միջավայրը: 8. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հստակ լրացուցիչ սահմանափակումներ էին դնում Ադրբեջանի դիվանագիտական և բանակցային հնարավորությունների վրա, մտցնելով նրան ցուգցվանգի մեջ: 9. Արցախի հարցով Ալիևի խոստովանությամբ միջազգային հանրությունը ճնշում էր գործադորւմ Ադրբեջանի վրա ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: 10. Փոխզիջումային տարբերակներին համաձայն լինելով հանդերձ՝ Հայաստանը երբեք չի հատել Արցախի ազգային շահերի կարմիր գիծը, իսկ մյուս կողմից՝ մշտապես դիտվել է որպես բանակցությունների կառուցողական կողմ: Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր: Գրածս լոկ միամիտներին և դյուրահավատներին հիշեցնելու համար չէ: Կարող եք նաև էն սրիկայի վրայից հանել զրահաբաճկոնը և մի հարմար տեղ ճպցնել այս կետերը վրեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ. 1....

Опубликовано Armen Ashotyan Среда, 20 января 2021 г.

Նմանատիպ նյութեր