211652_close_icon
views-count1108 դիտում article-date 20:34 20-01-2021

Քաղպաշտպանության հարցերն ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզում 9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Համաձայն հաշվարկների՝ մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա: 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ավելացնել էլեկտրաշչակների թիվը: Այս մասին զեկուցել է Արարատի մարզային փրկարարական վարչության պետը՝ մարզպետարանում կայացած նիստի ընթացքում՝ ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները: Արարատի մարզային Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ 2020 թվականին անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարզային փրկարարական վարչությունը մարզպետարանի քաղաքաշինության վարչության և քաղաքային համայնքների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել և ճշգրտել է պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման հաշվարկները, գրանցել առկա խնդիրները, իրականացվել են նկուղների մաքրման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման գործողություններին, վերացնել թերությունները: Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Արարատի մարզպետը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները: Նախարարը հորդորել է անցնել գործնական քայլերի, լինել հետևողական, որպեսզի կարողանան քաղպաշտպանության ոլորտում դրական տեղաշարժեր գրանցել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր