211652_close_icon
views-count1446 դիտում article-date 20:08 20-01-2021

Պատերազմում զոհվածների թիվը չի անցնելու 4000-ը. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2021/01/20/Avinyan/3500996]Tert. am-[/url]ը գրում է. Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքվեց, թե ի վերջո որքան է կազմում պատերազմում մեր զոհերի թիվը: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով վստահեցրեց, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը: «Պատերազմի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն ԴՆԹ նույնականացման փուլում են: Այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, վերջնական ցուցակը հրապարակվելու է: Կան նաև անհետ կորածներ»,-ասաց փոխվարչապետը: Փոխվարչապետը նշեց, որ ո՛չ զոհերի, ո՛չ անհետ կորածների թիվ այս պահին չի կարող նշել, և երբ ունենան վերջնական թիվը, դա զեկույցով կներկայացվի ՊՆ-ի կողմից: «Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը»,-նշեց նա և ավելացրեց, որ ի ստացած տվյալների համաձայն՝ անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150 անձը: Նա շեշտեց, որ ռազմական գործողությունների արդյունքում նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն ստանդարտներով պրոթեզավորում, ապահովվելու է պրոթեզների սպասարկումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր