211652_close_icon
views-count2060 դիտում article-date 19:52 20-01-2021

Մադրիդի կենտրոնում պայթյուն է որոտացել. կա առնվազն 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մադրիդի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել ։Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանությունն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները: Ըստ նախնական վարկածի ՝ Մադրիդի կենտրոնում գտնվող շենքում հզոր պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել, ինչի հետևանքով շինության երեք հարկերն փլուզվել են։ Պայթյունը տեղի է ունեցել Տոլեդո փողոցում՝ ծերանոցի հարևանությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր