211652_close_icon
views-count1830 դիտում article-date 19:38 20-01-2021

Փաշինյանը դրական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ դրական է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: «Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետության անվտանգային հարաբերություններում ոչինչի չի փոխվել, բայց ակնհայտորեն ավելացել է նոր գործոն, որը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում: Արդյոք դրական է ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, թե՞ բացասական: Միանշանակ դրական է: Այդ ներկայությունը կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար է»,- ասաց Փաշինյանը: Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր