211652_close_icon
views-count1573 դիտում article-date 18:41 20-01-2021

Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել

Փոխգնդապետ Սերոբ Նշանի Բազիկյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, մի քանի անգամ գրոհել ռազմավարական բարձունքներից մեկը, ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների: Ճակատային գծի հյուսիսային հատվածում ընթացող մարտական գործողությունների ժամանակ աչքի են ընկել մայոր Անդրանիկ Արմենի Ասրյանը, ավագ լեյտենանտ Զոհրակ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Նույն հատվածում կապիտան Արթուր Կամոյի Սարգսյանը նռնականետով ոչնչացրել է թշնամու մեկ տանկ: Լեյտենանտներ Հովիկ Սուրիկի Սարգսյանը, Վահագն Վահրամի Վարդանյանը, սերժանտ Մխիթար Ապրեսի Գաբրիելյանը, շարքայիններ Սարգիս Հովհաննեսի Պողոսյանը և Լևոն Էդիկի Բաբայանը, հմտորեն կիրառելով 120 միլիմետրանոց ականանետը, կոլեկտիվ գործողություններով շարքից հանել են թշնամական 2 կրակային դիրք, կասեցրել վերջինիս գրոհները և պատճառել մարդկային մեծ կորուստներ: Ավագ լեյտենանտ Հովիկ Միքայելի Բալայանը 120 միլիմետրանոց ականանետով ոչնչացրել է հակառակորդի մարտկոցի կրակային դիրքը, աջակցել յուրային ուժերի պաշտպանության կազմակերպմանը: Մարտական գործողությունների ընթացքում վարորդ, շարքային Արման Բագրատի Քոչինյանը, բուժծառայության ավագ լեյտենանտ Հովհաննես Մյասնիկի Ավետիսյանը և բուժծառայության լեյտենանտ Հենրիկ Հովիկի Մարգարյանն իրականացրել են վիրավորների տարհանում՝ հաճախ նաև անմիջական մարտի բռնվելով թշնամական ուժերի դեմ: Բուժծառայության մայոր Սերգեյ Կարենի Յուզբաշյանն ու պահեստազորային Գագիկ Մխիթարի Ավշարյանը հրետակոծության տակ իրականացրել են վիրավորների ընդունելություն, ցուցաբերել առաջին բուժօգնություն և ապահովել տարհանումը այլ բուժհաստատություններ: Հավերժ փառք մեր հերոսներին: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր