211652_close_icon
views-count5557 դիտում article-date 16:27 20-01-2021

Խմբակցությունից դուրս եկած պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները. Գեւորգ Դանիելյան

Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական ծրագրին, սակայն միանգամայն օրինաչափ է, երբ վերջինս արմատապես վերանայում է կողմնորոշումները կամ լրջագույն հարցերում պարզապես մատնվում անգործության։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները, անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովի կազմում, եթե համամասնությունը չի խախտվում, կամ թափուր տեղ լինելու դեպքում, լինել մեկ այլ մշտական հանձնաժողովի անդամ։ Ավելին, հենց խմբակցությունը կդադարի գոյություն ունենալ, եթե պատգամավորները դուրս գան կազմից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է...

Posted by Gevorg Danielyan on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

Նմանատիպ նյութեր