211652_close_icon
views-count1905 դիտում article-date 15:39 20-01-2021

Վարչապետի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ): Վարչապետի այդ որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Այցի նպատակն է հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելն ու գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորումը:

Նմանատիպ նյութեր