211652_close_icon
views-count2175 դիտում article-date 14:46 20-01-2021

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից

Վրաստանում միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերսկսվել փետրվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.apsny.ge/2021/eco/1611170208.php]Грузия Онлайн[/url] պորտալը՝ հղում տալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային: Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր միջազգային թռիչքների վերսկսման ժամկետը: Համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով արգելքն այժմ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 31-ը: «Ես չեմ կարող հստակ ժամկետ նշել, բայց, ամենայն հավանականությամբ, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կվերացնենք կանոնավոր թռիչքների սահմանափակումները: Կրկին, սա չի նշանակում քաոսային և անվերահսկելի մուտք երկիր: Սա կլինի վերահսկվող մուտք թեստերով, պատվաստումների վկայականով և այլ համարժեք փաստաթղթերով, բայց սա զբոսաշրջային սեզոնի մեկնարկի առաջին հույսն է»,-ասել է Թուրնավան: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության համաձայն, կանոնավոր թռիչքների սահմանափակումը չի տարածվում միջազգային թռիչքների վրա, որոնք Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կապում են Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի և Միլանի օդանավակայանների հետ: Սահմանափակումները չեն տարածվում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Կատովիցեի, Վիլնյուսի և Դորտմունդի օդանավակայանների պլանային թռիչքների վրա:

Նմանատիպ նյութեր