Այսօր՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes Vito և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդաննյանն ու Վահագն Էլոյանը։
Փաստի առթիվ Վ․ Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ավտովթար Արագածոտնի մարզում, բախվել են Mercedes Vito և VAZ 2106 ավտոմեքենաները․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.01.20 13:50



Տեսանյութ
