211652_close_icon
views-count1144 դիտում article-date 13:34 20-01-2021

Բայդենի վարչակազմի աշխատակիցներին կպարտավորեցնեն ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը հունվարի 19-ին շուտով պաշտոնն ստանձնողներին Է ուղարկել հրահանգ՝ ամեն օր կորոնավիրուսի թեստ անցնելու եւ N95 դիմակներ կրելու պահանջով: Այդ մասին հայտնել Է [url=https://www.axios.com/]Axios[/url] պորտալը: Ըստ պորտալի տեղեկատվության՝ հրահանգն ստացել են այն աշխատակիցները, որոնք գտնվելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողքին, ներառյալ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի եւ Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարները: «Ձեզնից նրանց, ովքեր չեն ստացել իրենց առաջին պատվաստանյութը, մենք մոտ օրերս կուղարկենք տեղեկատվություն, թե ինչպես դա անել»,- նաեւ ասված Է նամակում: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10501269]«ТАСС» [/url]-ը:

Նմանատիպ նյութեր