211652_close_icon
views-count885 դիտում article-date 12:20 20-01-2021

Թրամփը հայտարարել Է 73 մարդու ներում շնորհելու մասին

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է 73 մարդու ներում շնորհելու եւ եւս 70-ի համար պատիժը մեղմացնելու մասին: Նաեւ նա ներում Է շնորհել իր նախկին խորհրդական Բենոնին, հունվարի 20-ին հայտնել են Սպիտակ տանը, տեղեկացնում Է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10501333]«ТАСС»[/url]-ը: ԱՄՆ-ի գործող նախագահը նաեւ ներում Է շնորհել իրեն ակտիվորեն աջակցող ամերիկացի ձեռնարկիչ Էլիոթ Բրոյդիին: Սպիտակ տան հայտարարության մեջ ճշտված Է, որ Բրոյդին «հայտնի Է բազմաթիվ բարեգործական ակցիաներով», այդ թվում հօգուտ իրավապահ մարմինների, զինվորականների եւ վետերանների աջակցության ծրագրերի: Ձեռնարկչին 2020 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնում առաջադրել Էին ապօրինի շահապաշտպանական գործունեության մասնակցության մեղադրանքներ: ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով՝ նա շուրջ 6 միլիոն դոլար Է ստացել, որպեսզի ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանն, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմին համոզի Մալայզիայի1MDB պետական ներդրումային հիմնադրամի գործով հետաքննության դադարեցման անհրաժեշտությունը: Թրամփը նաեւ ներում Է շնորհել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդատու Փոլ Էրիքսոնին, որը, մի շարք ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների պնդումերի համաձայն՝ ավելի վաղ ռոմանտիկ հարաբերությունների մեջ Է եղել ռուսաստանցի Մարիա Բուտինայի հետ: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի, հայտնել Է, որ Թրամփը որոշել Է չհայտարարել ո՛չ ինքն իրեն, ո՛չ իր ընտանիքի անդամներին, ո՛չ Էլ իր անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին կանխիչ ներում շնորհելու մասին: Աղբյուրի տվյալներով, որը ծանոթ Է իրավիճակին, Սպիտակ տան ներկայացուցիչները Թրամփին խորհուրդ են տվել չհայտարարել ներում շնորհելու մասին, քանի որ այդ դեպքում տպավորություն կստեղծվեր, թե նա ինքը եւ իր հարազատները մեղավոր են ինչ-ինչ հանցագործությունների կատարման մեջ,

Նմանատիպ նյութեր