211652_close_icon
views-count23323 դիտում article-date 10:24 20-01-2021

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ 63-ամյա վարորդը Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սևանի բնակիչ 63-ամյա Էդիկ Մկրտչյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23․4կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհն սպասարկող Գավառի Ճանշինի անփութությունը, քանի որ առատ ձյան գալուց հետո նրանք ոչ-մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր