211652_close_icon
views-count1289 դիտում article-date 10:33 20-01-2021

Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր տեղի է ունենալու ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը։ Ի՞նչ փոփոխություններ կարող են լինել արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատների օրոք, ինչպիսի՞ն է լինելու Միացյալ Նահանգների դերն աշխարհում եւ փոխհարաբերությունները խոշոր ուժային կենտրոնների հետ։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։ Նրա խոսքով, դեմոկրատները չեն կիսել եւ ընդդիմացել են Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության պատկերացումներին, հետեւաբար Բայդենի կողմից կիրականացվեն որոշակի շտկումներ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ։ Դեմոկրատները սխալ էին համարում աշխարհի հետ հարաբերվելու Թրամփի օրակարգը, մասնավորապես ռազմավարական դաշնակիցների մասով։ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ եւս սպասվում են բավականին ակտիվ շփումներ։ Ներկայումս հստակ ձեւակերպվում են այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է զարգանա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Դրանցից կարեւորագույնները, բնականաբար Չինաստանն ու Ռուսաստանն են։ Միջազգայնագետի կարծիքով, այդ հարաբերությունները հիմնվելու են «կարկանդակի եւ մտրակի» մեթոդի վրա, երբ փորձ է արվելու հարվածել թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի թույլ կողմերին, սակայն միեւնույն ժամանակ ձգտելու են հարաբերություններ հաստատելու կամ զարգացնելու այն ուղղություններով, որտեղ կան նման եզրեր։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ Բայդենի վարչակազմում հայազգի կադրերին, ապա զրուցակիցս չի կիսում այն ոգեւորվածությունը, որը նկատվում է հայկական որոշ շրջանակներում...»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր