211652_close_icon
views-count3227 դիտում article-date 10:22 20-01-2021

«Ցավալի է». Բայդենի դստեր խոսքով՝ Մելանյա Թրամփը հրաժարվել է նոր առաջին տիկնոջը ցույց տալ Սպիտակ տունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի դուստրը՝ Էշլի Բայդենը, ափսոսանք է հայտնել, որ գործող առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ավանդաբար կազմակերպվող շրջագայություն չի նախաձեռնել ապագա առաջին տիկին Ջիլ Բայդենի համար: Նման տեսակետ է նա հայտնել է [url=https://people.com/politics/ashley-biden-confirms-melania-trump-has-not-reached-out-to-jill-biden/?fbclid=IwAR3HEocHPGYp-bsmGdXCkt1EoEgHMMb0p7UrES5LGXrwDoFlYtEE0Oo6vq0]People.com[/url]-ի հետ զրույցում: «Չեմ կարծում, որ նրանք հետևում են ավանդական կանոնակարգին, ինչը ցավալի է, բայց կարծում եմ, որ մեզ բոլորիս մոտ ամեն ինչ կարգին է», – պարզաբանել է Էշլի Բայդենը: Նշենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում «թեյ և շրջագայություն» կոչվող ավանդույթ կա: Ըստ այդմ՝ հեռացող առաջին տիկինը ծանոթացնում է իր հետնորդին Սպիտակ տան հետ:

Նմանատիպ նյութեր