211652_close_icon
views-count1175 դիտում article-date 09:59 20-01-2021

ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվացնի իր գործողությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը չէր կարող լուծվել հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ, քանի որ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում որեւէ հատուկ կարգավիճակով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Հրադադարի հաստատման բանակցությունների ընթացքում այդ թեզի պնդման դեպքում հայկական կողմի համար նախընտրելի կլիներ մինչեւ վերջ պատերազմելը, քանի որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով չի կարող բնականոն կյանքով ապրել: Նույնիսկ խորհրդային «երջանիկ» կոմունիզմի եւ «ժողովուրդների բարեկամության» տարիներին պարբերաբար դրսեւորվել է ադրբեջանցիների անհանդուրժող վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը մասշտաբային բնույթ ստացավ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ ազդակի ստացվելուն պես: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի դեմ էին արտահայտվում Թուրքիան եւ Ադրբեջանը, սակայն սպասվում է, որ այդ դիրքորոշումից հետնահանջ կլինի: Վերջիններիս նման կեցվածքը մեծապես պայմանավորված էր Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների լարումով: Այս խոչընդոտը կարծես թե վերացման միտում ունի, ինչը հիմնավորվում է Ֆրանսիայի նախագահի նամակով, որով վերջինս Թուրքիայի ղեկավարին առաջարկում է հանդիպել եւ քննարկել երկու երկրի հարաբերությունները: Սպասվում է, որ այդ հարաբերությունների մեղմման համատեքստում Թուրքիան, հետեւաբար, նաեւ Ադրբեջանը կմեղմեն իրենց կոշտ դիրքորոշումը Մինսկի խմբի ձեւաչափի վերաբերյալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր