211652_close_icon
views-count3254 դիտում article-date 09:49 20-01-2021

Անահիտ Ավանեսյանի ամուսնու ՓԲԸ-ն 262 մլն դրամի պայմանագրեր է կնքել Առողջապահության նախարարության հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց կառավարության աշխատակազմի ղե­կավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. Բազմիցս հրապարակ­վել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրա­վունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշ­կական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկեր­ներ են, այլև ունեն բիզնես շահեր: Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ ար­ժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայ­մանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնա­խարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առող­ջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցնե­րի հետ: Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ: Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը: Այ­սինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարա­րը իր փոխնախարարի կարգավիճակը և ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի: ArmLur.am-ը փորձեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախա­գահ Հայկուհի Հարությունյանից պարզել՝ արդյոք նորանշանակ նախարարի ամուսնու ունեցվածքի մասին հրապարա­կումները կարող են դառնալ ուսումնա­սիրման առարկա, սակայն հանձնաժողովի նախագահն ասաց, թե նախարարը նոր է նշանակվել և չի հանդիսանում պաշտո­նատար անձ, դեռևս հանձնաժողով չի ներկայացրել իր հայտարարագիրը՝ ար­դեն որպես նախարարի: Սակայն նկատենք, որ Անահիտ Ավա­նեսյանը մինչ նախարար դառնալը փոխ­նախարար էր և այդ կարգավիճակում հայտարարագիր ներկայացրել է, որում ևս հետաքրքիր փաստեր կան: Կոռուպ­ցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված հայտարարագրի համա­ձայն՝ Անահիտ Ավանեսյանն ունի բնակա­րան Արաբկիր վարչական շրջանում, այգետնակ՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, և բնակելի տարածք՝ կր­կին Արաբկիր վարչական շրջանում: Որպես եկամուտ Անահիտ Ավանեսյանը մեկ տարվա համար հայտարարագրել է 12 մլն դրանմ՝ որպես աշխատավարձ, և ևս 11 մլն դրամ՝ որպես շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից: Հայտարարագրի համաձայն՝ նա այդ ՍՊԸ- ի 50 տոկոսի բաժնետերն է: Այդ ընկերու­թյունը զբաղվում է անշարժ գույքի վար­ձակալությամբ։ Իսկ այժմ «Արմֆարմացիան» ՓԲԸ-ի մասին։ Այն հոգեմետ դեղերի խոշոր ներ­մուծող է: Ընկերությունը պարբերաբար հաղթել է և մինչ օրս էլ հաղթում է գնում­ների մրցույթում՝ մատակարարելով դեղո­րայք և բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցների: Գնորդնե­րի ցանկում են տարբեր բժշկական կենտ­րոններ, Արդարադատության նախարա­րությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվ­տանգության ծառայության հետ, մատա­կարարվել է 318 հազար դրամի դեղո­րայք: Հետաքրքիր է՝ կոռուպցիան, շահե­րի բախումը, պետական լծակները սեփա­կան բիզնեսին ծառայեցնելն էլ ինչպես պետք է դրսևորվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր