211652_close_icon
views-count1331 դիտում article-date 09:37 20-01-2021

Միասին կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին․ Էնթոնի Բլինկեն․ «Ամերիկայի ձայն»

Գալիք վարչակազմի պետքարտուղարի թեկնածուն վկայություն է տալիս Սենատի հանձնաժողովում։ Գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5743856.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդընի արտաքին քաղաքական թիմը խոստացել է աշխատել ամբողջ աշխարհի գործընկերների հետ` գլոբալ հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ ժողովրդավարության նահանջն ու Չինաստանի, Ռուսաստանի և այլ ավտորիտար պետությունների հետ աճող մրցակցությունը: Երեքշաբթի օրը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ելույթ ունեցավ Էնթոնի Բլինկենը, որին Բայդենն առաջարկել է պետքարտուղարի պաշտոնում: Բլինկենը օրենսդիրներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «կարող է հաղթել Չինաստանի հետ մրցակցությունում»: «Մենք ի վիճակի ենք վերականգնել մեր հիմնական դաշինքները, որոնք բազմապատկում են մեր ազդեցությունն ամբողջ աշխարհում: Միասին մենք կարող ենք ավելի լավ հակազդել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, ինչպես նաև պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները»,- ասված է Բլինկենի վկայության տեքստում: Բլինկենն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն էր Բարաք Օբամայի վարչակազմում: Նա քաղաքական երկու ճամբարներում ունի լավ համբավ, ուստի իր առաջադրման հարցում չի հանդիպել կուսակցական մեծ դիմադրությանը: Մի խումբ նախկին արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական պաշտոնյաներ, ովքեր չեն աջակցել Բայդենին, կոչ են արել հանձնաժողովi հանրապետականներ նախագահ, Այդահոյի սենատոր Ջիմ Ռիսչին արագ հաստատել Բլինկենի թեկնածությունը: Հունվարի 19-ին պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինկենը վկայություն տվեց և պատասխանեց սենատորների հարցերին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Թեքսասի հանրապետական կոնգրեսական Մայքլ Մաքքոլը սենատորներին հորդորեց «խորանալ արտաքին քաղաքականության շատ ոլորտներում, որոնց մասին շատ քիչ բան ենք լսել նոր վարչակազմի կողմից»: Կենտրոնում էին այն հարցերը, թե ինչպես է Բլինկենը մտադիր կառուցել հարաբերություններն առանցքային դաշնակիցների հետ և հաղթահարել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի աճող սպառնալիքները:

Նմանատիպ նյութեր