ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 18-ին հրաման է ստորագրել, որով կոչումներ է շնորհվել։
Մասնավորապես, Սամվել Ղասաբօղլյանին, Խաչատուր Ասմարյանին և Ռազմիկ Հակոբյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչում` վոլեյբոլ մարզաձևում։Այդպիսով, Սամվել Ղասաբօղլյանը շարունակեց մարզական մեծ ճանաչում ունեցող Ղասաբօղլյանների գերդաստանի ավանդույթները: Նա Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի թոռն է:
Իսկ կրտսեր Սամվելի հորեղբայրը նախկին ֆուտբոլիստ և հայտնի մարզիչ, վաղամեռիկ Լևոն Ղասաբօղլյանն էր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Սամվել Ղասաբօղլյանը շարունակում է իրենց հայտնի գերդաստանի մարզական ավանդույթները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021.01.19 23:39


