211652_close_icon
views-count31061 դիտում article-date 20:52 19-01-2021

Արդեն 8 օր է, ՀՀ մեծ թվով քաղաքացիներ իրենց բեռնատարներով Վրաստանում հայտնվել են ձնաբքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Հայաստանի մեծ թվով քաղաքացիներից, ովքեր գտնվում մեն Վրաստանի Հանրապետության տարածքում: Ահազանգողները հայտնում են, որ արդեն 8 օր է, ձյան պատճառով փակ է սահմանը և Վրաստան- Կազբեկ- Թբիլիսի- Գուդաուրի ճանապարհահատվածներում մեծ թվով հայկական համարանիշներով բեռնատարներ են մնացել ու չեն էլ իմանում, թե երբ կբացվի ճանապարհը, որպեսզի իրենք դուրս գան անելանելի վիճակից: Ահազանգողները նշում էին նաև, որ իրավիճակի մասին տեղեկացրել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն ոչ մի արձագանք, ոչ մի օգնություն: Գոնե այս պայմաններում Վրաստանում Հայաստանի դեսպանատունը մի բան անի՝ խնդիրը լուծելու ուղղությամբ: Արդեն համոզվել ենք, որ հայկական կողմից ոչ մի հոգատար վերաբերմունքի չենք արժանանալու: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է ընթերցողի լուսանկարները և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր