2478 դիտում
19:54 19-01-2021
Արգիշտի Քյարամյանը խնդրել է, և ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երևան. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/19/ohanyan/3499600?fbclid=IwAR3mpyr4Coh0klEjGyJI4dDpcGoXkvWg5wsM_fanXOlijk8NtTpXQPycQ1I]Tert.am[/url]-ը գրում է. Արցախի պատերազմի օրերին Շուշիում ես և Արգիշտի Քյարամյանը իրար հետ ենք եղել, նա աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել և գնացել, համապատասխան աշխատանքներ է կատարել՝ ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի այն հայտարարության մասին, թե Արցախում պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանի հետ է եղել և նույն մեքենայով էլ դուրս են եկել այնտեղից:
Սեյրան Օհանյանը հաստատեց և ասաց, որ Քյարամյանը ճիշտ է ասել: «Նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5:30 մենք միասին նույն մեքենայով դուրս ենք եկել: Դրանից հետո տարբեր խնդիրներ ենք կատարել: Նոյեմբերի 7-ին երեկոյան ինքը խնդրել է, ես իմ մեքենայով իրեն բերել եմ Երևան»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
22020 դիտում
23:24 08-01-2021
«Արգիշտի Քյարամյանը Շուշին հանձնելու օրը հանդիպել է մեր ջոկատի տղաներին». Լևոն Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1257 դիտում
11:38 10-04-2019
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՊՎԾ պետի տեղակալ
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան