211652_close_icon
views-count1533 դիտում article-date 17:35 19-01-2021

Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը

Աշոցքում անցկացվեց Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը: Հայտավորված էր 34 մարզիկ – մարզուհի / 22 տղամարդ, 12 կին /: Դասական և ազատ ոճերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մրցեցին 10 կմ , իսկ գեղեցիկ սեռինը՝ 5 կմ դահուկուղիներում: Նրանք ներկայացնում էին Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի տարածաշրջանները: Առավել հաջող հանդես եկան տանտերերը: Մրցանակային եռյակներում տեղ գտան հաջորդաբար Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը, Սպարտակ Ոսկանյանը և Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և գյումրեցի Նելլի Խաչատրյանը: ՀՀ առաջնության երկրորդ փուլը կմեկնարկի դարձյալ Աշոցքում ՝ փետրվարի 14 –ին: Տղամարդկանց առաջատար Միքայել Միքայելյանը կմասնակցի փետրվարի 10 – ին Ֆինլանդիայում մեկնարկելիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նրան այնուհետև կմիանան Թադևոս Պողոսյանը,Կատյա Գալստյանը ու մեր եռյակը հանդես կգա Չեխիայում փետրվարի 23 –ին սկսվող օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Մրցումների շարքը կշարունակվի. կհաջորդեն Գերմանիայում և Շվեդիայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության փուլերը, որոնցում կպայքարեն Հայաստանի վեց դահուկորդներ:

Նմանատիպ նյութեր