211652_close_icon
views-count2871 դիտում article-date 16:23 19-01-2021

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ներկայում հայտարարվել է 2 855 մահացած զինծառայողների և ևս 50 անհետ կորածների մասին: Ի սկզբանե հայտարարվել էր Ադրբեջանի ԶՈՒ 2 783 մահացած զինծառայողների մասին։ Ադրբեջանը չի ներկայացնում իր կորուստների իրական թիվը, որը զգալի գերակշռում է պաշտոնապես հրապարակված տվյալները:

Նմանատիպ նյութեր