1442 դիտում
15:19 19-01-2021
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենը քննարկել են համագործակցության ծրագրեր
ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, ով ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորությունը: Տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր:
Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա:
Հանդիպման արդյունքում, պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
765 դիտում
14:58 13-11-2015
ՀՀ-ում պաշտոնավարման ավարտի հետ կապված՝ ընդունել են ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ գնդապետին
1100 դիտում
15:21 30-01-2016
Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավոեիդիսին
520 դիտում
17:01 04-08-2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին
Այս բաժնից
304 դիտում
18:05 18-04-2024
Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են պատվավոր հյուպատոսներին
358 դիտում
17:36 18-04-2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա