178452 դիտում
14:30 19-01-2021
Պատերազմի օրերին մեծ թվով հարազատներ կորցրած, ազգությամբ եզդի, ոչխարաբուծությամբ զբաղվող 23-ամյա քաղաքացին ունի կառավարության ու բարեգութ մարդկանց օգնության կարիքը․ նրա 200-ից ավելի մայրացու ոչխարները հոշոտվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Ամառային 2-րդ տարածքում անասնապահությամբ զբաղվող 23-ամյա Սամվել Քոչարյանը վաղ առավոտյան նկատել է, որ իրենց կողմից խնամվող մոտ 207 ոչխարներից 200-ը հոշոտված են։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում՝ թե՛ Սամվելը, թե՛ այնտեղ գտնվող նրա հարևանները ասում էին․
«Այս ոչխարները, որոնց գրեթե մեծ մասը հղի էին և պետք է առաջիկա օրերին ու շաբաթներին ծնեին․․․ վարկ էինք վերցրել մի քանի ամսով և Գորիսից պարտքով այդ ոչխարները բերել ու խնամում էինք։ Պետք է ծնեին, մի քանի կոպեկ եկամուտ պիտի ստանայինք, էդ մարդկանց գումարները տայինք ու նորից շարունակեինք ոչխարաբուծությամբ զբաղվել։ Այդ ընթացքում էլ մի քանի աշխատատեղ էր բացվելու, ինչը խթան կդառնար, որ շատերի նման մենք էլ չարտագաղթեինք։
Ոչխարները հոշոտվել են թափառող շների ոհմակի կողմից։ Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որ էդ շների դեմն առնեն, սակայն բավարարվել են միայն նրանով, որ շներին տանում են ստերջացնում, ականջներին պիտակ խփում ու բաց թողնում։ Եղել են նաև դեպքեր, որ շները հարձակվել են երեխաների վրա։ Միայն երջանիկ պատահականությամբ երեխաները չեն տուժել։ Անգամ մեծահասակներիս վրա են հարձակվում։ Հիմա վստահ ենք, որ հենց այդ թափառող շներն են ոչխաներին այս օրը գցել։
Ուզում ենք հավատալ, որ կառավարությունը օգնության ձեռք կմեկնի մեզ, իսկ մենք շատ բան չենք ուզում։ Խնդրում ենք իրենց պահուստային ֆոնդից գումարով օգնեն, որ մենք, ումից-որ ոչխարները վերցրել ենք պարտքով, իրենց գումարը հետ տանք, հետո նորից սկսենք զրոյից մեր աշխատանքները։ Հավատալով ենք դիմում կառավարությանն ու սրտացավ գործարարներին, հուսով, որ հաստատ մի բան կանեն։
Ուզում ենք դիմել նաև մեր կողմից ընտրված, մեր ազգակից Ռուստամ Բաքոյանին, որպեսզի նա էլ միջամտի ու, ինչու չէ՝ նաև գտնի հովանավորներ, որ մեզ այս դարդից դուրս բերեն։ Քիչ էինք տուժել, սա էլ վրադիր։ Պատերազմի օրերին էլ մեծ թվով զոհեր տվեցինք ու, մինչ լուռ հաղթահարում էինք էդ վիշտն ու ցավը, էս էլ վրադիր։ Ոնց որ ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Հիմա որոշ չափով մեր ցավն ու վիշտը փարատելու համար՝ կառավարությունը կարող է մարդասիրական մոտեցում ցուցաբերի ու մեր խնդրանքը չմերժի։ Հակառակ դեպքում՝ կստացվի ինչպես հայ մեծ բանաստեղծ Ավ․Իսահակյանն է գրել․
Խեղճ աղքատը դառը դատի,-
Դատարկ նըստի... է՜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վըրա, քար-աշխա՛րհ»:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Անդրանիկ Մելոյանը, ում հանձնարարականով ժամանում են բաժնի ներկայացուցիչները։
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է գործարարներին, բարեգութ մարդկանց, ովքեր ցանկություն կունենան օգնելու պատերազմի հետևանքով տուժած Ս․Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին, կարող են զանգահարել 093 86 86 16 հեռախոսահամարով։[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4862 դիտում
12:12 12-11-2014
Գայլերի հերթական հարձակումը՝ Վահագնի գյուղում. մեծ թվով ոչխարներ հոշոտվել են
Այս բաժնից
26745 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ