211652_close_icon
views-count2028 դիտում article-date 12:37 19-01-2021

Նոր որոշում. Փաշինյանը հաստատել է ընկերությունների իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 51-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման N 2 հավելվածի 24-րդ կետերը՝ Հաստատել իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր