2007 դիտում
12:26 19-01-2021
Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել
Իրան-Ադրբեջան տնտեսական հանձնաժողովի նիստից հետո Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամիի հետ: Հանդիպման ընթացքում Իսլամին նշել է, որ Աստարա-Աստարա երկաթուղով երթևեկության 25 տոկոս աճը երկու երկրների հարաբերությունների զարգացման ցուցանիշ է:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, խոսելով տարանցման խնդրի կարևորության մասին՝ Իսլամին շեշտել է Ադրբեջանի երկաթուղիների կարևորությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացման գործընթացում. «Մենք միշտ պնդել ենք, որ հոսքն այս միջանցքով ավելանա: Մենք քննարկեցինք Աստարայի սահմանին գտնվող նոր ավտոտրանսպորտային տերմինալի կառուցման հարցը, քանի որ հին տերմինալն անհրաժեշտ ներուժ չունի: Հետևաբար, մենք նաև պայմանավորվածություն ենք ձեռք բերել սահմանին նոր ճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ, որն իրար է միացնելու Բաքու-Աստարա մայրուղին և Էրդեբիլ-Աստարա-Ռաշթ ավտոմագրիստրալը: Հաջորդ ամիս Աստարայում կստորագրվի այս մասին համաձայնագիր, և տեղի կունենա նոր տերմինալի և կամրջի կառուցման հիմնարկեքի արարողություն»:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մուհամեդ Իսլամին նշել է, որ քննարկված այլ կարևոր հարցերից են եղել իրանական ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում կայանալիք վերակառուցման ծրագրերին, ինչպես նաև Իրանից Ադրբեջան իրականացվող բեռնափոխադրումների ճանապարհային քարտեզի ճշգրտումները:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
277 դիտում
11:37 23-04-2024
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ
235 դիտում
11:15 23-04-2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ