2478 դիտում
09:37 19-01-2021
Արցախի անվտանգությունը կերաշխավորեն նաև սեփական զինված ուժերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար: Նման հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Ադրբեջանի ներքին լսարանին: Ալիեւը համառորեն փորձում է իր ժողովրդին եւ ինքն իրեն համոզել, որ պատերազմում հաղթել է Ադրբեջանի բանակը, բայց իրականում պատերազմի ելքը որոշել են թուրքական անօդաչու թռչող սարքերը, թուրք զինվորականները, ջիհադիստ ծայրահեղականները եւ աննախադեպ խտությամբ հրթիռահրետանային հարվածները:
Ալիեւի այդ հայտարարությունն ուղղված է նաեւ պատերազմի ելքի հետ չհամակերպվող Արցախի ժողովրդին, որը երբեք չի ընդունի իր հազարամյա բնակավայրերի կորստի փաստը: Նա ունի առարկայական վախեր եւ անվտանգությունը սեփական զինված ուժերի համալրմամբ ապահովելու արցախցու ձգտումը գնահատում է որպես ռեւանշի նախապատրաստություն: Պարզ է, որ հրադադարի պայմանավորվածությունների խախտման դեպքում 40-50 հազարանոց ադրբեջանաթուրքական եւ ջիհադիստ ծայրահեղականներով շրջափակված Արցախը միայն 2000 ռուս խաղաղապահներով չի կարողանա դիմակայել հերթական ագրեսիային:
Հետեւաբար, Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
639 դիտում
10:15 05-05-2021
Արդյո՞ք ուժերը կունենան Հայաստանը սեփական ոտքերին ամուր կանգնեցնելու ծրագիր․ «Հայաստանի Հանրապետություն»
385 դիտում
19:34 16-04-2024
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»