211652_close_icon
views-count1663 դիտում article-date 16:22 18-01-2021

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի “ExpoElectronica” ցուցահանդեսին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը կայանալիք [url=https://expoelectronica.ru/Home]“ExpoElectronica”[/url] 23-րդ ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և հավաքածուների ցուցահանդեսի մասին, որում հայկական ոլորտային ընկերությունները հանդես կգան ՛՛ARMENIA՛՛ միասնական տաղավարի ներքո: “ExpoElectronica”-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը: Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ [url=https://ru.surveymonkey.com/r/expo_electronica]հղումով[/url]։ Լրացուցիչ հարցերի համար զանգահարել՝ հեռ․ 010 590160, 010 590162: Ուշադրություն․ [b] Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 18.02.2021 թ․[/b]

Նմանատիպ նյութեր