211652_close_icon
views-count11146 դիտում article-date 15:00 18-01-2021

Ուշադրություն. սպասվում է բուք. ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ [b]Հանրապետության տարածքում՝[/b] Հունվարի 18-20-ը շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում՝ ձյան տեսքով։ Հունվարի 22-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 18-19-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ [b]Երևան քաղաքում՝[/b] Հունվարի 18-19-ը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից՝ ձյան տեսքով։ Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Լուսանկարը՝ Գոռ Առաքելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր