211652_close_icon
views-count3055 դիտում article-date 09:44 18-01-2021

Քանի օր է COVID-19-ով հիվանդը համարվում վարակիչ․ ԱՀԿ-ն պարզաբանում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ռուսաստանում ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը [url=https://rg.ru/]«Российская газета»[/url]-ին տված հարցազրույցում հստակեցրել է, թե քանի օր է COVID-19-ով հիվանդը վարակիչ մնում: Մասնագետը բացատրեց, որ խոսքը կենդանի վիրուսը տարածողների մասին է: «Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ հիվանդների մեծ մասը վարակիչ է ախտանիշերի ի հայտ գալուց հետո մոտ 8-9 օր», - ասաց Վույնովիչը: Միևնույն ժամանակ, ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծանր վարակիչ հիվանդների մոտ այս վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել:

Նմանատիպ նյութեր