«Մենք կարողացանք այնպես անել, որպեսզի երրորդ երկրների պրոպագանդայի՝ Կիևին վերագրվելիք բնութագրումն այդպես էլ կյանքի չկոչվի», ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը՝ այս մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Օլեգ Սահակյանը:
Նա նշեց, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ուկրաինայի թե դիվանագիտական շրջանակները, թե պաշտպանության նախարարը կարողացան պահել այն հավասարակշռությունը, որպեսզի որոշ հետաքրքրված շրջանակներ չկարողանան Կիևին ներքաշել այդ խաղի մեջ:«Ես գիտեմ, թե որքան դժվար տրվեց Ուկրաինային այս նեյտրալիտետի դրսևորումն ու այդ թվում նաև միջազգային ասպարեզում որոշակի իմիջային խնդիրներ առաջացրեց մեր երկրի համար այդ չեզոքությունը:
Ու այս պահին էլ դեռ Կիևը շարունակում է հաղթահարել այդ խնդիրները: Հուսով եմ, որ մեր հայ գործընկերները նկատել են Ուկրաինայի կողմից այս կարևոր դիրքորոշումը ու դա հավելյալ նպաստող հանգամանք կդառնա հայ-ուկրաինական հարաբերությունների վերակենդանացման ուղղությամբ», — ասաց փորձագետը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հուսով եմ Հայաստանում նկատել են Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը Արցախյան պատերազմի ընթացքում. ուկրաինացի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2021.01.17 23:56


