211652_close_icon
views-count1268 դիտում article-date 14:30 17-01-2021

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին [url=https://news.am/arm/news/623900.html?fbclid=IwAR2LCe7IFBZdFkgEA5M7mipO2gznAM5JwMgGcqcswHJUnEOVuZl0ScQO1RI]NEWS.am[/url]-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Նա նշեց, որ որոնողական աշխատանքներն վաղը շարունակվելու են՝ Հադրութում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում եւ Որոտանում (Կուբատլու): «ՀԱշխատելու են երկուական խմբեր աշխատելու, մեկը որոնելու է մահացածների դիերը, մյուսը` թաքնվածներին է որոնելու»,-ասաց Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1235 զոհված զինածառայողի աճյուն:

Նմանատիպ նյութեր