211652_close_icon
views-count1949 դիտում article-date 13:40 17-01-2021

Խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 638 փախստական

Ռուս խաղաղապահներն ապահովում են տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը եւ բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղի իրենց տներ: Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների եւ փախստականների շարասյուները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 177 փախստական։ Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 638 փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները: Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում: Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 01:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:

Նմանատիպ նյութեր