211652_close_icon
views-count9643 դիտում article-date 22:42 16-01-2021

Արփինե Հովհաննիսյան. Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ ԼԵԳԻՏԻՄ են

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս խայտառակությունից հետո մի բան փաստենք։ Այսուհետ բոլոր գործողությունները, որոնք սրանց դեմ կատարվում են պետք է որակվեն ոչ թե իշխանության դեմ ընդդիմության կատարված քայլեր, այլ թուրք ստահակների դեմ հայերի գործողություն։ Մենք գործ ունենք Ադրբեջանի և Թուրքիայի միլի մեջլիսի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարության, Ադրբեջանի և Թուրքիայի դատախազության, ոստիկանություն եւ այլնի հետ։ Հայերը պիտի լքեն այս մարմինները՝ թուրքերի դեմ միավորվելու համար: Բոլոր գործողությունները այս թուրքերի դեմ ԼԵԳԻՏԻՄ են։ Սրանց ենթարկվել նշանակում է ենթարկվել թուրքին»։ Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր «Reqiuem»-ի հերթական շարքում հայտարարել է, թե «Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների և միաժամանակ նաև ՀՀ ԱԱԾ-ի գործակալն է եղել»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր