211652_close_icon
views-count2717 դիտում article-date 23:45 16-01-2021

Դիդյե Դեշամ. Բենզեման անցել է սահմանները, ես դա երբեք չեմ մոռանա

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային: Հարցազրույցներից մեկում հարձակվողը, որին 2016 թվականից չեն հրավիրում հավաքական, հայտարարել էր, որ Դեշամի որոշումը՝ իրեն չհրավիրել հավաքական, պայմանավորված է հասարակությունում ռասիստական տրամադրվածություններով: «Դա իմ հիշողության մեջ մնաց: Եթե ինչ-որ ժամանակ անց դա սկսի մոռացվել, միևնույն է, ես երբեք դա չեմ մոռանա: Դա վերաբերվում է ոչ միայն Բենզեմային: Այլ մարդիկ էլ են հանդես եկել հայտարարություններով, որոնք հանգեցրին նրան, որ իմ ընտանիքն էլ հայտնվեց քննադատության թիրախում: Երբ գործը վերաբերվում է ընտրության, որն անում է մարզիչը, տակտիկային և այլն, դա նորմալ է և նշանակություն չունի: Բայց այստեղ սահմաններ են հատվել: Դա վարկաբեկել էր իմ,իմ ընտանիքի անուը: Դա իմ համար անընդունելի է: Որոշ բաներ ասելով, դու գիտես, որ դրանք հաստատ կհանգեցնեն բառացի կամ ֆիզիկական ագրեսիայի: Ես նրա այդ խոսքերի հետևանքներից տուժում եմ: Մենք չենք կարող դա մոռանալ: Երբեք դա չեմ մոռանա», ասել է Դեշամը:

Նմանատիպ նյութեր