211652_close_icon
views-count2336 դիտում article-date 20:49 16-01-2021

Մհեր Հակոբյան. Տիկին Նազարյան, թուրքերն առնվազն Սյունիքն ու Երևանն են ուզում

Քաղաքագետ Մհեր Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մոտիկներս հիմա կրկին կքննադատեն, թե դաժան, անսիրտ եմ գրում, բայց պետք է ասեմ, չեմ կարող չասել – ազգս, իմ պաշտած հայ ժողովուրդը ու Հայոց պետությունը ճգնաժամի մեջ են, ես գտնում եմ, որ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՄ և, ով էլ ոնց վերաբերվի դրան, բարոյապես պարտավոր եմ արտահայտվել… Երեկ Լենա Նազարյանն ասաց. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ՏԱՆ, թե ո՞ւմ 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»: ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ԵՄ ՏԱԼԻՍ, տիկին Նազարյան՝ իմ, ձեր, այս տողերը կարդացող ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿԻ: Դաժան և ասնիրտ բան ե՞մ ասում: Գիտեմ, չասեք՝ ինքս էլ որդի ունեմ և հայր եմ: Այս կապակցությամբ ամենից առաջ ասեմ, որ, եթե սա ՀԱՍԿԱՆԱԼՈՎ Է ԱՐՎՈՒՄ, ապա սա պոպուլիզմ է, սակայն ավելի վատ տարբերակ կա՝ հնարավոր է սա ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ Է ԱՐՎՈՒՄ, իսկ այդ պարագայում ուղղակի ստացվում է, որ մեր երկրի բարձրագույն պաշտոնատար անձը պետական մտածողություն ուղղակի չունի: Ողջ խնդիրը կայանում է նրանում, տիկին Նազարյան, որ պետության և ազգի՝ մարդկային մեծ խմբի, շահերը որպես կանոն ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ անհատի շահերի դեմ, դրանք անխուսափելիորեն բախվում են: Ցավում եմ, որ ոմանք սա չեն հասկանում: Այո, այդ շահերը բախվում են և այն, ինչ ոտնահարում է անհատի շահը, ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ պետության կամ ազգի շահի համար ու հակառակը: Պետական գործիչը սա պարտավոր է իմանալ և նույնիսկ ավելին՝ նա պարտավոր է առաջնորդվել ՀԵՆՑ պետության ու ազգի շահերով: Փոխարենն ինչ է արվում՝ հասկանալով թե չհասկանալով, սակայն ընտրվում է անհատի շահի համար ընկալելի, բայց ազգի ու պետության համար վնասակար մի սենտիմենտալ դիրքորոշում և, ոտնահարելով ավելի մեծ շահը, փորձ է կատարվում ԱՆՀԱՏԻ ՍԻՐՏԸ ՇԱՀԵԼ: Իհարկե, զինապարտի կամ բանակում գտնվողի ո՞ր ծնողը հիմա չի մտածի, թե տիկին Նազարյանը ճիշտ է ասում, ո՞վ կողմ չի լինի սրան՝ շատ քիչ մարդ կլինի, որ այստեղ, ոտնահարելով իր ծնողական զգացումները, այլ բան կասի: Գնանք, նստենք զինապարտի կամ բանակում զինվոր ունեցող ծնողի կողքին և երկար, շաաատ երկար խոսենք զգացմունքների մասին: Գնանք, խնդիր չկա, խոսենք, հարց չկա, բայց ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ թուրքը Սյունիք կմտնի, հետո Երևանին կհասնի, իսկ վերջում էլ կգա և կթակի այն տան դուռը, որտեղ նստած խոսում են նման գեղեցիկ, ազնիվ զգացմունքներից: Ու կսպանի՝ խոսողներին էլ, զինապարտին էլ: Տիկին Նազարյան, թուրքերը առնվազն Սյունիքն ու Երևանն են ուզում, հուսով եմ կողմ եք դրանք չհանձնելու տարբերակին, սակայն այդ պարագայում, հնարավոր է, պատերազմ լինի: Այդ պարագայում ՄԱՏՈՎ ՑՈՒՅՑ ԿՏԱ՞Ք, ԹԵ Ո՞ՒՄ 18 ՏԱՐԵԿԱՆ ՈՐԴՈՒ ՀԱՇՎԻՆ ԵՔ մեր Հայրենիքի հերթական այդ կտորները պահելու: Ցույց կտա՞ք, թե՞ ցույց չեք տա ու մենք կհանձնենք այդ ամենը… Արդ ի՞նչ էր ասածս՝ պետական գործիչ լինելը ենթադրում է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Պատասխանատվություն՝ այդ թվում նաև բարդ, գուցե հակամարդկային, մարդկանց կողմից մարդկայնորեն գուցե ոչ ընկալելի, սակայն պետության և ազգի համար ՕԳՏԱԿԱՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Սա է, տիկին Նազարյան, պետական կառավարման բուրգի վերևներում լինելը միայն բարձր աշխատավարձ, քծնանք, բարձր պաշտոնի հետ կապված այլ առավելություններ և փառասիրության շոյում չէ՝ պետական կառավարման բուրգի վերևներում լինելը ԱՄԵՆԻՑ ԱՌԱՋ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ազգի ու պետության շահի գիտակցում և, դրանցից ելնելով, պատասխանատու ու ծանր, սակայն պետքական որոշումների ընդունման ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ: Չե՞ք ուզում, պատրաստ չե՞ք դրան, չե՞ք կարող «մատով ցույց տալ որևէ մեկի 18 տարեկան երեխային», ԼՔԵՔ ՁԵՐ ՊԱՇՏՈՆԸ, գնացեք, մի ավելի պարզ գործով զբաղվեք, այդ գործում արդեն, վստահ եմ, լիուլի կկարողանաք դրսևորվել որպես մարդասեր, քանի որ, դատելով Ձեր այդ արտահայտությունից, չեմ ուզում մտածել, որ անհասկացող եք և պետական մտածողություն չունեք, դուք ուղղակի… մարդասեր եք: Հ.Գ. Երվանդ Վարոսյանը բանակում որդի ունի, որն անցավ վերջին պատերազմը՝ ծայրից ծայր, ամենավտանգավոր տեղերում: Ես գիտեմ Երվանդի հոգեվիճակն այդ օրերին, խոսել ենք: Երվանդը ևս ինձ նման է մտածում...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր