211652_close_icon
views-count1464 դիտում article-date 21:10 16-01-2021

Արման Մելիքյան. Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատերազմը ծնած հանգամանքների, դրա ընթացքի և պաշտոնական Երևանի կապիտուլյացիայի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարոտ են: Օրինակ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հատուկ հանձնաժողով ձևավորվեց՝ հայկական իշխանությունների այն ժամանակվա պահվածքն ու տարածքների կորստի հանգամանքները պարզելու համար: Սեպտեմբերյան պատերազմի ու կապիտուլյացիայի հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է ձևավորել համապատասխան հետաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիազորություններով օժտված հատուկ և անկախ մարմին, որում կընդգրկվեն անաչառ, անկողմնակալ հանրային գործիչներ ու մասնագետներ: Այս հարցը համապետական, համազգային նշանակություն ունի և այն չի կարող թողնվել բացառապես մրցակցող իշխանություն - 16+ քաղաքական թիմերի հայեցողությանը: Մենք բոլորս պետք է իմանանք թե ով և ինչի համար պետք է պատասխանատվություն կրի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր