211652_close_icon
views-count4212 դիտում article-date 20:30 16-01-2021

Դավիթ Դավթյան. Մենք պարտվեցինք ոչ թե այն ժամանակ, երբ Ալիևը թեյ խմեց Շուշիում, այլ այն ժամանակ, երբ նրան թեյի հրավիրեցինք

Դավիթ Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուշիի կանխատեսելի թեյախմության մասին Մենք պարտվեցինք ոչ թե այն ժամանակ, երբ Ալիևը թեյ խմեց Շուշիում, այլ այն ժամանակ, երբ նրան թեյի հրավիրեցինք: Թվում էր, առաջին անգամ էինք հակառակորդ ընտրում, նշանակում, գտնում կամ ճանաչում: Թվում էր` հակառակորդը վատն էր «նախկինների» ժամանակ և նա լավը կդառնա «նորերի» գալուն պես: Ձյուն գար մեր բաց գլխին: Երբ Բաքվի, Սումգայիթի հայերի ջարդ էին անում, Ջուղայում խաչքար էին քառատում, քնած սպային կացնահարում էին, գալիս Արցախում երեխա էին սպանում, միթե պարզ չէր, ով են նրանք: Պարզ էր, հետևաբար նրանց ձեռք մեկնելը վատագույնի նախանշան էր: Անկեղծ ասած Շուշիի կորուստը այդ կադրերով չէ, որ պիտի զգանք, տխրահռչակ թղթից հետո էր ամենադառը ապրումը: Հիմա, թշնամին նյարդերի հետ է խաղում, մեր: Ափսոս մի ամբողջ հայրենիք արժեցավ, որ պարզ դառնա շատերի համար, որ աշխարհի ամենահեշտ գործը ընդիմություն լինելն է, մեծ հաշվով` մերկապարանոց դժգոհությամբ ապրող ընդիմություն: Իշխանության գալով են հասկանում, բայց արդեն ուշ է: Ոչ մի իշխանություն Արցախ չարժեր ու Շուշի չարժեր: Տպավորություն է, որ դեռ էլի տաք եք, մարդիկ, ու չեք սառում: Չեք սառում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր