211652_close_icon
views-count1227 դիտում article-date 17:50 16-01-2021

Վազգեն Մանուկյան. Վերջին ժամանակներում գեներալի մեդալներն ու կոչումները կաշառքի պես մի բան դարձան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Պատերազմի ընթացքում, երբ զինվորականությունը տեսավ, որ երկրի ղեկավարը դավաճանական ճանապարհով է գնում, պետք է հեղաշրջում աներ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/623828.html]News.am[/url]-ը: «Մենք լավ սպաներ ունենք: Վերջին ժամանակներում գեներալի մեդալներն ու կոչումները սկսեցին տրվել որպես պարգևատրում նվիրվածության համար՝ ոչ թե պետությանն այլ ինձ, այսինքն՝ կաշառքի պես մի բան դարձավ: Եվ, իսկապես, գուցե որոշ գեներալներ անարժան էին, բայց մեր զինվորականությունը արժանիքներ ունի: Այսպիսի երկրներում, երբ պատերազմում պարտություն է լինում, և զինվորականություն տեսնում է, որ երկրի ղեկավարը սխալ հրամաններ է տալիս կամ դավաճանական ճանապարհով է տանում, լինում է հեղաշրջում, զինվորականությունը վերցնում է իր ձեռքը իշխանությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր երկրում այն վիճակն էր, որ դա պետք էր անել: Ես այդ մասին ասում էի նաև պատերազմի ընթացքում»,- ասաց Վազգեն Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր